|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 մայիսի 2025 թվականի N 25 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՀՐՇԵՋ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի և 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Քաղաքացիական պաշտպանության կամավորների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1532-Ն որոշման պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության 2025 թվականի մայիսի 6-ի N Ն/97/9/179 գրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.Ալագյազ համայնքի անտառամերձ՝ Ալագյազ, Միջնատուն, Ավշեն և Ճարճակիս բնակավայրերում ստեղծել հրշեջ կամավոր խմբեր: 2.Հաստատել Ալագյազ համայնքում կամավոր հրշեջ խմբերի կազմը համաձայն հավելվածի: 3.Խմբերի ղեկավարներին՝ կազմակերպել խմբերի անդամների ուսուցումը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(334.24 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|