Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 36-րդ 37-րդ և 38-րդ, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 24-րդ, ընտանեկան օրենսգրքի 134-րդ և 135-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2026 թվականի N ԱՐԱԴ/0262/02/26 վճիռը, ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի բնակչուհի Իրմա Վալիկոյի Մստեյանի դիմումը և Ալագյազ համայնքի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի 2026 թվականի նոյեմբերի 5-ի եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի անգործունակ բնակչուհի Լեյլա Սուրիկի Ալոյանի, ծնված 27.04.2005թ., նկատմամբ սահմանել խնամակալություն:
2.Լեյլա Սուրիկի Ալոյանի խնամակալ նշանակել վերջինիս մորը՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի բնակչուհի Իրմա Վալիկոյի Մստեյանին: