Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020թվականի դեկտեմբերի 3-ի 1956-Ն և 1981-Ն որոշումները, որով գումար է հատկացվել «Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցում» և «Ալագյազ համայնքի Ճարճակիս, Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքների համար ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Պրոֆ-Էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 10 սեպտեմբերի 2020 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ՄԱԾՁԲ-Հ-20/01, N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ՄԱԾՁԲ-Հ-20-02 և N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ՄԱԾՁԲ-Հ-20/03 պայմանագրերը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին՝ 1.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի ճանապարհներ ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 376660 (երեք հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ-Էքսպերտ» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես Ալագյազ համայնքի Ճարճակիս, Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքների հեղինակային հսկողության վճար՝ համայնքի մասնաբաժին: 2.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհներ սուբվենցի» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 564990 (հինգ հարյուր վաթսունչորս հազար ինը հարյուր իննսուն) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ-Էքսպերտ» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես Ալագյազ համայնքի Ճարճակիս, Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքների հեղինակային հսկողության վճար՝ կառավարության մասնաբաժին: 3.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի Գազաֆիկացում ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 27324,5 (քսանյոթ հազար երեք հարյուր քսանչորս) ՀՀ դրամ 5 լումա փոխանցել «Պրոֆ-Էքսպերտ» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքների հեղինակային հսկողության վճար՝ համայնքի մասնաբաժին: 4.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհներ սուբվենցի» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 50745,5 (հիսուն հազար յոթ հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ 5 լումա փոխանցել «Պրոֆ-Էքսպերտ» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման աշխատանքների հեղինակային հսկողության վճար՝ կառավարության մասնաբաժին: 5.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի Փողոցների լուսավորություն ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 38178 (երեսունութ հազար մեկ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ-Էքսպերտ» ՍՊԸ-ի հաշվեհամարին, որպես Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա-Թազա, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և հիմնանորոգում աշխատանքների հեղինակային հսկողության վճար՝ համայնքի մասնաբաժին:
|