Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 02.02.2002թ. թիվ 88 որոշման, Ալագյազ համայնքի ավագանու 27.09.2023թ. թիվ 56 որոշման պահանջներով և հաշվի առնելով Ալագյազ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին Ալագյազ համայնքի ավագանու 13.01.2022թ. N 10 որոշմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Փոխել Ալագյազ համայնքի սեփականության իրավունքով պատկանող Ալագյազ համայնքի Սադունց վարչական բնակավայրում գտնվող 02-009-0017-0014 կադաստրային ծածկագրով 0.13 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները արդյունաբերության, ընդերօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասից և այն դասել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին:
2.Հողամասի նպատակային և գործառնական փոփոխությունները ներառել համայնքի տարեկան հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնու:
4.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ: