|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 ապրիլի 2023 թվականի N 37 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ, ՋԱՄՇԼՈՒ, ՍԱԴՈՒՆՑ ԵՎ ՇԵՆԿԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N50 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունվարի 26-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 55 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ի միջև 15 դեկտեմբերի 2022 թվականին կնքված N Ն 9-12/22 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 66000 (վաթսունվեց հազար) ՀՀ դրամ փոխանցել «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ին, որպես Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության գումար, որպես համայնքի մասնաբաժին: |
Կողմ -7 ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՀԱՄԵՅԱՆ ԱԼԻԽԱՆ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|