Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1) Ալագյազ համայնքի աղետների ռիսկի կառավարման խորհրդի կազմը՝ համաձայն հավելված N 1-ի.
2) Աղետների ռիսկի կառավարման խորհրդի աշխատակարգը և գործողությունները՝ համաձայն հավելված N 2-ի։
3) Համայնքի ղեկավարի տեղակալին՝ սույն որոշման 1-ին կետով ստեղծված Ալագյազ համայնքի աղետների ռիսկի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված պաշտոններում զբաղեցրած կամ նոր նշանակված անձանց 5-օրյա ժամկետում ծանուցել սույն որոշման մասին:
4) Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: