Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N50 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 24-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 35 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ի միջև 2022 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված Ն 9-12/22 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի «Ճանապարհներ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 105.000 (մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ փոխանցել «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ին, որպես Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի փողոցների և հրապարակի սալիկապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության գումար՝ համայնքի մասնաբաժին: |