|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունիսի 2023 թվականի N 39 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 5 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 14-ի N 5 հերթական նիստի օրակարգը. 1.Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գազաֆիկացման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին, 2.Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գազաֆիկացման աշխատանքների հեղինակային հսկողության համար գումար հատկացնելու մասին, 3.Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գազաֆիկացման աշխատանքների տեխնիկական հսկողության համար գումար հատկացնելու մասին, 4.Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության ցանցի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին, 5.ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու 2024 թվականի ծրագրային հայտերը հաստատելու մասին, 6.Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող Ջամշլու վարչական բնակավայրի գլխավոր փողոցում գտնվող գիշերային լուսավորության լուսատուները ձախ հատվածից աջ հատված տեղափոխելու մասին: |
Կողմ -7 ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|