Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 07122015-02-0015 վկայականը և Ռաշիտ Սադեյանի դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի 11-րդ փողոց տուն 12 հասցեում N 07122015-02-0015 անշարժ գույքի նկատմամն իրավունքների պետական գրանցման վկայականով հաշվառված ինքնակամ կառուցված 26,59 քմ մակերեսով 2019 թվականին կառուցված բնակելի տունը ճանաչել օրինական:
2. Շենք շինությունների համար 1քմ-ի համար վճարը կազմում է 631 դրամ, ընդհանուր գումարը կազմում է 16779 (տասնվց հազար յոթ հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ: Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած:
3.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումը: