Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 65
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՐԱՔ ԵՎ ՄԻՋՆԱՏՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2022թվականի մայիսի 6-ի «Ալագյազի համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 27 որոշումը և ՀՀ կառավարության 1 դեկտեմբերի 2022թ. N 1856-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Պրոֆ-Էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 15 ապրիլի 2022 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-ԳՀԾՁԲ-22/04 պայմանագիրը, ինչպես նաև հաշվի առնելով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 18.11.2022թ. N1 ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն վարչական բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2022 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1300000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ-Էքսպերտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն վարչական բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման աշխատանքների համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner