|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 հուլիսի 2023 թվականի N 51 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱԼԽԱՍ ԵՎ ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 12.04.2001թ. N 286 որոշումով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզպետի 2023 թվականի հունիսի 14-ի N01/5/02928-2023 գրությունը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքում Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոց կառուցելու համար հատկացնել Ալագյազ համայքի Ալագյազ բնակավայրի 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող 02-006-0012-0006 կադաստրային ծածկագրով նախկին մանկապարտեզի 0.372 հա հողատարածքը, որի վրա առկա է 468 քմ մակերեսով խորհրդային միության ժամանակաշրջանում կառուցված օգտագործման համար ոչ պիտանի շինություն, որը ըստ անհրաժեշտությամբ ենթակա է քանդման: 2.Նշյալ հողատարածքը ունի բնակավայրի նպատակային նշանակություն և հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն: |
Կողմ -7 ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՀԱՄԵՅԱՆ ԱԼԻԽԱՆ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|