Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2024JDDALE) և հաշվի առնելով, որ անշարժ գույքը համայնքային է՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի 1-ին փողոց 4/5 հասցեում ինքնակամ կառուցված 1989 թվականին 28.4 քմ արտաքին մակերեսով հացատունը և 2009 թվականին 58.1 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ շինությունները համարվում են համայնքային սեփականություն, որոնց համար գումար չի գանձվում:
3.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
4.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումը: