Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2024UUDJE7) և Սուրիկ Օզմանյանի դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև, որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Շենկանի վարչական բնակավայրի 4-րդ փողոց 1-ին փակուղի 6/1 հասցեում 2010 և 2017թվականներին ինքնակամ կառուցված 134,5 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, անասնաշենքը, օժանդակ շինությունը, ծածկը և պարիսպը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած: Բնակելի տան, անասնաշենքի, օժանդակ շինության, ծածկի և պարիսպի համար (շենք շինությունների 1քմ-ի համար վճարը կազմում է 631 դրամ) ընդհանուր գումարը կազմում է 84870 (ութսունչորս հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
4.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումը: