|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 օգոստոսի 2026 թվականի N 22 |
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները, ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի 356-Լ որոշումը, որով գումար է հատկացվել Ալագյազ համայնքում բուսաբուծության աջակցության ծրագրի դրական եզրակացություն ստացած շահառուների և մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին և Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Ալագյազ համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 16-ի «Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ՝ 1.Ալագյազ համայնքի 2026թ. բյուջեի «Ալագյազ համայնքի բուսաբուծության աջակցության ծրագրի» եկամտային հաշվին ավելացնել 21200280 (քսանմեկ միլիոն երկու հարյուր հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ: 2.Ալագյազ համայնքի 2026թ. բյուջեի «Ալագյազ համայնքի բուսաբուծության մոնիթորինգի ծրագրի» եկամտային հաշվին ավելացնել 636008 (վեց հարյուր երեսունվեց հազար ութ) ՀՀ դրամ: 3.Ալագյազ համայնքի 2026թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին ավելացնել 21200280 (քսանմեկ միլիոն երկու հարյուր հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ: 4.Ալագյազ համայնքի 2026թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին ավելացնել 636008 (վեց հարյուր երեսունվեց հազար ութ) ՀՀ դրամ: 5.Թուլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2026թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 21200280 (քսանմեկ միլիոն երկու հարյուր հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ գումարը փոխանցել համապատասխան դրական եզրակացություն ստացած շահառուներին և 636008 (վեց հարյուր երեսունվեց հազար ութ) ՀՀ դրամն ծրագրի մոնիթորինգի հանձնաժողովին:
|
Կողմ -5 ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|