Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերությունների և 20-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ալագյազի համայնքապետարանի 2025 թվականի գնումների պլանը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի կարիքների համար՝ 2025 թվականի ընթացքում մեկ անձից ծառայությունների, աշխատանքների և ապրանքների ձեռք բերման գնման ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանում համարել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանին, բացակայության կամ արձակուրդի դեպքում Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալ Վազիր Ավդալյանին, իսկ գնումների համակարգող` «Պետգնումների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Մարտիրոսյանին
2.Պատասխանատու ստորաբաժանմանը և գնումները համակարգողին` գնումների գործընթացը կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: