ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ, ՃԱՐՃԱԿԻՍ, ՄԻՐԱՔ, ՋԱՄՇԼՈՒ, ԿԱՆԻԱՇԻՐ ԵՎ ԱՎՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 4-ի N12 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 9-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 40 տոկոսով, ՀՀ Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1978-N որոշումը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի միջև 18.12.2024թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-15 պայմանագիրը, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Գրանդ Ինսփեքշն» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀՄԱԾՁԲ-23/12 պայմանագիրը, «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հունվարի 30-ին կնքված պայմանագիրը, «Մ. Ո. Գ. ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-24/07 պայմանագիրը, «ՄԳ ՊՐՈՄԻԼ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի նոյեմբերի 13-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-24/10 պայմանագիրը և «Գրանդ Իսփեքշն» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի նոյեմբերի 13-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-Հ-24/03 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի «Սուբվենցիա» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 6936305 (վեց միլիոն ինը հարյուր երեսունվեց հազար երեք հարյուր հինգ) ՀՀ դրամ և 750000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ փոխանցել Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միրաք, Ջամշլու, Կանիաշիր և Ավշեն վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի հետևյալ կազմակերպություններին, որպես կառավարության սուբվենցիոն մասնաբաժնի գումար՝
1.«Գրանդ Ինսփեքշն» ՍՊԸ - նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման - 5134 հոդվածից 690000 (վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ, 2.«Նախագծորի փորձաքննություն» ՍՊԸ - նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն - 5134 հոդվածից 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, 3.«Մ. Ո. Գ. ՇԻՆ» ՍՊԸ - կապալառու կազմակերպություն - 6780000 (վեց միլիոն յոթ հարյուր ութանասուն հազար) ՀՀ դրամ, 4.«ՄԳ ՊՐՈՄԻԼ» ՍՊԸ - տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն - 118800 (մեկ հարյուր տասնութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, 5.«Գրանդ Իսփեքշն»» ՍՊԸ - հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն - 37505 (երեսունյոթ հազար հինգ հարյուր հինգ) ՀՀ դրամ:
|