Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 55
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2021 թվականի N 55

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 10-ի թիվ 28 որոշմամբ թույլատրված Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող «CHERY A15» մակնիշի անսարք ավտոմեքենան օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից կազմակերպված աճուրդը չի կայացել ոչ մի գնորդ չլինելու պատճառով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող «CHERY A15» մակնիշի, 264 SL 23 հաշվառման համարանիշի, 2007 թվականի արտադրության, /նույնականացման համար՝ LVVDA11AX7D018767/ մարդատար ավտոմեքենան օտարելու նպատակով կազմակերպել աճուրդ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

2.Համայնքի ավագանու 10.05.2019 թվականի թիվ 28 որոշմամբ սահմանված «CHERY A15» մակնիշի մարդատար  ավտոմեքենայի մեկնարկային գինը նվազեցնել 10%-ի չափով և սահմանել նոր մեկնարկային գին 288.000 (երկու  հարյուր ութսունութ հազար) ՀՀ դրամ, որպես աճուրդի մասնակցության   նախավճար սահմանել մեկնարկային գնի  5%-ը:

3. Սահմանել, որ աճուրդով ավտոմեքենայի օտարման դեպքում ավտոմեքենայի առք ու վաճառքի ձևակերպման ծախսերը իրականացվելու է գնորդի կողմից:


Կողմ -5

ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ

ՄՈՒՐԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ

ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner