Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 2011թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, Ալագյազ համայնքի ավագանու 16.12.2025թ. N 51 որոշմամբ,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի, Ալագյազ համայնքի, Ալագյազ վարչական բնակավայրի 3-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 4/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-006-0006-0029 կադաստրային ծածկագրով 0.14875 հա բնակավայրի նպատակային և հասարակական գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման հողամասի:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
3.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ: