Հիմք ընդունելով Ազիզ Ջասմի Շամոյանի լիազորված անձ Շիկո Ջասմի Շամոյանի դիմումը և ղեկավարվելով ՀՀ Ինքնակամ կառուցված շենք-շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին 26 դեկտեմբերի 2002թ ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ 0.1591 հա հողամասը օրենսդրության խախտումներով հատկացված և առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում վերջինիս անվամբ հաշվառված հողամաս է, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հաշվի առնելով նաև, որ հողամասը վերջինիս կողմից փաստացի չափերով օգտագործվել է մինչև 15.05.2001թ.-ը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ճանաչել Ազիզ Ջասմի Շամոյանի /ծնված 08.07.1958թ/ սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Շենկանի գյուղում գտնվող 02-083-0001-0006 ծածկագրով 0.1591 հա հողամասի նկատմամբ։
2. Առաջարկել կադաստրի կոմիտեին կատարել վերը նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: