Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով Արսեն Իսահակյան ԱՁ-ի կողմից հաշվառման տվյալների մուտքագրման 2026BBHH7A տեղեկանքը և Մայանա Մհոյանի դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի 3-րդ փողոց տուն 14 հասցեում հաշվառված 2008թվականին ինքնակամ կառուցված 77.66 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 21.65 քմ մակերեսով պարիսպները և 2019 թվականին ինքնակամ կառուցված 13.64 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական, իսկ 2022 թվականին կառուցված 34.61 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը հաշվառել որպես ինքնակամ շինություն:
2.Շենք շինությունների համար 1քմ-ի համար վճարը կազմում է 631 դրամ, ընդհանուր օրինականացվող ընդհանուր մակերեսը կազմում է 112.95, գումարային կազմում է 71272 (յոթանասունմեկ հազար երկու հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ:
3.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած:
4.Հանձնարարել աշխատակազմի ղեկավարին կատարել համապատասխան ձևակերպումը: