|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հուլիսի 2025 թվականի N 34 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. Հաստատել՝ 1) Ալագյազ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն N 1 հավելվածի․ 2) Ալագյազ համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերները՝ համաձայն N 2 հավելվածի․ 3) Ալագյազ համայնքի աղետների ռիսկի կառավարման միջոցառումների օրացույցը՝ համաձայն N 3 հավելվածի․ 4) Ալագյազ համայնքի աղետների ռիսկի կառավարման միջոցառումների պլան-ժամանակացույցը՝ համաձայն N 4 հավելվածի․ 5) Ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեման՝ համաձայն N 5 հավելվածի․ 6) Տարահանման ժամանակը՝ համաձայն N 6 հավելվածի․ 7) Ստանդարտ գործողությունների ընթացակարգերն ըստ բնորոշ աղետների՝ համաձայն N 7 հավելվածի։ 2. Սույն որոշման 1-ին կետով հավելվածները հաստատվում են երեք տարի ժամկետով: 3. Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման ժամանակ` սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածում ներառված միջոցառումներից որևէ երեքն իրականացնելու դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված: 4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|