Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N94 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի N 278-Ա արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 50 տոկոսով, ՀՀ Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1891-Ն որոշումը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի միջև կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-19 պայմանագիրը, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի նոյեմբերի 24-ին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-23/09 պայմանագիրը, «Աշոտ Ղազարյան» ԱՁ-ի միջև 2025 թվականի հունիսի 11-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-02/25 պայմանագիրը, «ՆՈ-ՕՆԱ» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի հուլիսի 28-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-03/25 պայմանագիրը և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի հուլիսի 28-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-Հ-25/01 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի «Սուբվենցիա» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 18 521 700 (տասնութ միլիոն հինգ հարյուր քսանմեկ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ և 5134 (նախագծահետազոտական ծախսե) հոդվածից 1 380 000 (մեկ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փոխանցել Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման ծրագրի հետևյալ կազմակերպություններին, որպես կառավարության սուբվենցիոն մասնաբաժնի գումար՝
1.«Վանաձորի նախագծող» ՍՊԸ - նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում - 5134 հոդվածից 1 230 000 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ,
2.«Աշոտ Ղազարյան» ԱՁ - Կապալառու կազմակերպություն - 18 282 000 (տասնութ միլիոն երկու հարյուր ուսուներկու հազար) ՀՀ դրամ,
3.«ՆՈ-ՕՆԱ» ՍՊԸ - տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն - 119 500 (մեկ հարյուր տասնինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,
4.«Վանաձորի նախագծող» ՍՊԸ - հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն - 120 216 (մեկ հարյուր քսան հազար երկու հարյուր տասնվեց) ՀՀ դրամ: