Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N50 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 9-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 55 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «ՎԻԿ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-24/05 պայմանագիրը, «ԼԻՎԱԼ ՔՈՆԹՐՈԼ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-24/03 պայմանագիրը և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-Հ-24/01 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 6801060 (վեց միլիոն ութ հարյուր մեկ հազար վաթսուն) ՀՀ դրամ փոխանցել Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների հետևյալ կազմակերպություններին՝
1.«ՎԻԿ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ Կապալառու կազմակերպություն - 6710000 (վեց միլիոն յոթ հարյուր տաս հազար) ՀՀ դրամ
2.«ԼԻՎԱԼ ՔՈՆԹՐՈԼ» ՍՊԸ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն - 36300 (երեսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ
3.«Վանաձորի նախագծող» ՍՊԸ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն - 54760 (հիսունչորս հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ