Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 03 հունիսի 2021թ. «Ալագյազի համայնքի սուբվենցիոն հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 37 որոշումը և ՀՀ կառավարության 16 դեկտեմբերի 2021թ. N 2094-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 20 մայիսի 2021 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-21/09 պայմանագիրը, ինչպես նաև հաշվի առնելով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 29.11.2021թ. N1 ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման և Սադունց բնակավայրի փողոցի հիմնանորոգման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 652500 (վեց հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ փոխանցել «Վանաձորի ՆախագծողԻ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման և Սադունց բնակավայրի փողոցի հիմնանորոգման աշխատանքների նախագծորի պատրաստման և ծախսերի գնահատման աշխատանքների համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |