Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 47
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 47


Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ալագյազ համայնքի բյուջեից փոխանցվել է նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության ծառայության գումարը՝ որպես կառավարության մասնաբաժին, մինչև տվյալ գումարի հատկացումը կառավարության կողմից և հաշվի առնելով, որ գումարը գանձապետարանի կողմից հաշվանցվել է Ալագյազ համայնքի 2021 թվականի ֆոնդային բյուջե` Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխություն՝

1.Ալագյազ համայնքի 2021թ. բյուջեի եկամտային մասի «այլ եկամուտներ» բաժնին ավելացնել 173552 (մեկ հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ,
2.Ալագյազ համայնքի 2021թ. ֆոնդային բյուջեի «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 173552 (մեկ հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner