Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2020թ. բյուջեից ծառայողական ավտոմեքենայի համար ձեռքբերել վառելիք հետևյալ հոդվածներով՝ 2.Բենզին ձեռքբերման համար՝ «կառավարչական ապարատ» ծրագրի 4264 (տրանսպորտային նյութեր) հոդվածից մինչև 360000 (երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ։ 3.Սեղմված բնական գազի ձեռքբերման համար՝ «կառավարչական ապարատ» ծրագրի 4212 (էներգետիկ ծառայություն) հոդվածից մինչև 700000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ։ |