Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 նոյեմբերի 2024 թ.

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-րդ ՓՈՂՈՑ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՍԵԴԱ ԿՆՅԱԶՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սեդա Հաջիի Կնյազյանի դիմումը, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ավշեն վարչական բնակավայրի 4-րդ փողոց 3 հասցեում գտնվող բնակելի տունըանասնաշենքը և ավտոտնակը օրինական ճանաչելու մասին: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ հետով սահմանված պայմաններին, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, այդ կառույցները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտերի օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքացիական նորմերի և կանոնների խախտումներով ու չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից տրված 20245LTSVX հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ճանաչել քաղաքացի Սեդա Հաջիի Կնյազյանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ավշեն վարչական բնակավայրի 4-րդ փողոց 3 հասցեում գտնվող 02-014-0006-0003 կադաստրային ծածկագրով հողամասում 1960թ-ին կառուցված  բնակելի տունը, անասնաշենքը և 1970թ.-ին կառուցված ավտոտնակը օրինական՝ առանց օրինականացման համար վճարներ գանձելու, քանի որ նշված շենք շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner