Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 83-րդ, 84-րդ և 91-րդ հոդվածներով՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել Ալագյազ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝
1) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտները՝ համաձայն N1 հավելվածի
2) Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 3 հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: