Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 03 հունիսի 2021թ. «Ալագյազի համայնքի սուբվենցիոն հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ N37 որոշումը և ՀՀ Արագածոտնի մարզպետի 2021թվականի հուլիսի 16-ի N 01 /5/03026-2021 գրությունը, միջգերատեսչական հանձնաժողովի 2021թվականի հունիսի 29-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել էր 55 տոկոսով, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱԼՀ-ՄԱԾՁԲ-Հ-21/01 պայմանագիրը
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեի «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 680768 (վեց հարյուր ութանասուն հազար յոթ հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ փոխանցել «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման և Սադունց բնակավայրի փողոցի հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության արժեք, որպես համայնքի մասնաբաժին: |