Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ստեղծել հանձնաժողով ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքին պատկանող հիմնական միջոցների գույքագրման համար հետևյալ կազմով՝
1.Հանձնաժողովի նախագահ՝ Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Արթուր Գրիգորյան
Անդամներ՝
2.Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Վազիր Ավդալյան
3.Ալագյազի համայնքապետարանի գլխավոր հաշվապահ՝ Արամ Խուդոյան
4.Ալագյազի համայնքապետարանի սոցիալ տնտեսական հարցերը համակարգող մասնագետ՝ Պապակ Մխիթարյան
5.Ալագյազի համայնքապետարանի իրավաբան՝ Արայիկ Ավետիսյան
6.Ալագյազ համայնքի ավագանի՝ Ռեզո Մախմուդով
7.Ալագյազ համայնքի ավագանի՝ Յուրա Ռազգոև
8.Ալագյազ համայնքի ավագանի՝ Սուրեն Մուրազյան
9.Ալագյազ համայնքի ավագանի՝ Նվեր Շավեշյան