Այսօր: Ուրբաթ, 19 Հունիսի 2026թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 62
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՐՃԱԿԻՍ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N50 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 9-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 55 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «ՎԻԿ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-24/05 պայմանագիրը, «ԼԻՎԱԼ ՔՈՆԹՐՈԼ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-24/03 պայմանագիրը և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-Հ-24/01 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 6801060 (վեց միլիոն թ հարյուր մեկ հազար վաթսուն) ՀՀ դրամ փոխանցել Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների հետևյալ կազմակերպություններին՝

1.«ՎԻԿ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ Կապալառու կազմակերպություն - 6710000 (վեց միլիոն յոթ հարյուր տաս) ՀՀ դրամ
2.«ԼԻՎԱԼ ՔՈՆԹՐՈԼ» ՍՊԸ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն - 36300 (երեսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ
3.«Վանաձորի նախագծող» ՍՊԸ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն - 54760 (հիսունչորս հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner