Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 20-ի N 25 որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալագյազ համայնքի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար թվով 4 նախագծա-նախահաշվային և փորձաքննության աշխատանքները կատարվել են պատշաճ կարգով, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Թույլ տալ համայնքի ղեկավարին տրամադրել՝ 1.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1950000 (մեկ միլիոն ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ Ասֆալտապատման ծրագրերի իրականացման նախագծա-նախահաշվային աշխատանքների կատարման համար, 2.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 475000 (չորս հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ գազաֆիկացման ծրագրի իրականացման նախագծա-նախահաշվային աշխատանքների կատարման համար, 3.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 395000 (երեք հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ լուսավորության ծրագրի իրականացման նախագծա-նախահաշվային աշխատանքների կատարման համար, 4.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1345000 (մեկ միլիոն երեք հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամ հանդիսությունների սրահի ծրագրի իրականացման նախագծա-նախահաշվային աշխատանքների կատարման համար, 5.Ալագյազ համայնքի 2020 թվականի բյուջեի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 416000 (չորս հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ ասֆալտապատման, գազաֆիկացման, լուսավորության և հանդիսությունների ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության աշխատանքների կատարման համար: |