Քննարկելով Մրազ Ալիի Ամոյանի լիազորված անձ Ռազմիկ Ալիի Ամոյանի դիմումը՝ պարզվեց, որ վերջինս դիմել է Ալագյազի համայնքապետարան՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող /հիմք` «ՉԱՓՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 02.11․2023թ․ կազմված հատակագիծ և Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023WXGRKZ, Ալագյազ համայնքի Ավշեն վարչական բնակավայրի 4-րդ փողոցի 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող 0․25 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված ընդհանուր 72.44քմ մակերեսով բնակելի տան և 41.8 ավտոտնակի օրինականացման խնդրանքով։ Հաշվի առնելով, որ նշված շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 24․12․2021թ․ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 22.1-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Ալագյազ համայնքի Ավշեն վարչական բնակավայրի 4-րդ փողոցի 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող 0․25 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում մինչև 15․05․2001թ․ կառուցված ընդհանուր 72.44 քմ մակերեսով բնակելի տունը և 41.8 քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական, որոնց օրինականացման համար վճար չի գանձվում:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։