Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 4-ի N12 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 9-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 40 տոկոսով, ՀՀ Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1978-N որոշումը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի միջև 18.12.2024թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-15 պայմանագիրը, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Գրանդ Ինսփեքշն» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀՄԱԾՁԲ-23/12 պայմանագիրը, «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հունվարի 30-ին կնքված պայմանագիրը, «Մ. Ո. Գ. ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-24/07 պայմանագիրը, «ՄԳ ՊՐՈՄԻԼ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի նոյեմբերի 13-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-24/10 պայմանագիրը և «Գրանդ Իսփեքշն» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի նոյեմբերի 13-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-Հ-24/03 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի «Սուբվենցիա» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 6936305 (վեց միլիոն ինը հարյուր երեսունվեց հազար երեք հարյուր հինգ) ՀՀ դրամ և 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 750000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ փոխանցել Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միրաք, Ջամշլու, Կանիաշիր և Ավշեն վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի հետևյալ կազմակերպություններին, որպես կառավարության սուբվենցիոն մասնաբաժնի գումար՝
1.«Գրանդ Ինսփեքշն» ՍՊԸ - նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման - 5134 հոդվածից 690000 (վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ,
2.«Նախագծորի փորձաքննություն» ՍՊԸ - նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն - 5134 հոդվածից 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
3.«Մ. Ո. Գ. ՇԻՆ» ՍՊԸ - կապալառու կազմակերպություն - 6780000 (վեց միլիոն յոթ հարյուր ութանասուն հազար) ՀՀ դրամ,
4.«ՄԳ ՊՐՈՄԻԼ» ՍՊԸ - տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն - 118800 (մեկ հարյուր տասնութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ,
5.«Գրանդ Իսփեքշն»» ՍՊԸ - հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն - 37505 (երեսունյոթ հազար հինգ հարյուր հինգ) ՀՀ դրամ: