Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N2 հերթական նիստի օրակարգը. 1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ հաստատելու մասին, 2.Ալագյազ համայնքի ավագանու 23 մարտի 2018 թվականի N24 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 3.Ալագյազ համայնքի ավագանու 14 դեկտեմբերի 2017 թվականի N32 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 4.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի «Ալագյազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի կառուցման շինարարական թույտվության համար արտոնեություն սահմանելու մասին: |