Այսօր: Շաբաթ, 11 Հունվարի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 6
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՄԻՐԱՔ ԵՎ ՌՅԱ ԹԱԶԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱԳԾԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 4-ի N12 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 25 տոկոսով, ՀՀ Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1978-N որոշումը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի միջև 18.12.2024թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-16 պայմանագիրը, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի փետրվարի 5-ին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-24/06 պայմանագիրը, «ԱԿՎԱ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-24/02 պայմանագիրը, «ՍԱՄԱՐՏ ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-24/06 պայմանագիրը և «Վիրտուալ Սիսթեմզ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-Հ-24/02 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի «Սուբվենցիա» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 24264405 (քսանչորս միլիոն երկու հարյուր վաթսունչորս հազար չորս հարյուր հինգ) ՀՀ դրամ և 5134 (նախագծահետազոտական ծախսե) հոդվածից 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ փոխանցել Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցման, Միրաք և Ռյա Թազա վարչական բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի վերանորոգման ծրագրի հետևյալ կազմակերպություններին, որպես կառավարության սուբվենցիոն մասնաբաժնի գումար՝

1.«Նախագծորի փորձաքննություն» ՍՊԸ - նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն - 5134 հոդվածից 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
2.«ԱԿՎԱ ԼԱՅՆ» ՍՊԸ - Կապալառու կազմակերպություն - 23735340 (քսաներեք միլիոն յոթ հարյուր երեսունհինգ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ,
3.«ՍԱՄԱՐՏ ՇԻՆ» ՍՊԸ - տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն - 315000 (երեք հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ,
4.«Վիրտուալ Սիսթեմզ» ՍՊԸ - հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն - 214065 (երկու հարյուր տասնչորս հազար վաթսունհինգ) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner