Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգիրքի 158-րդ և 161-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Արամ Խուդոյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար և գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թեմուրի Խուդոյանին տրամադրել 2026 թվականի հասանելիք ամենամյա արձակուրդ 14 աշխատանքային օր՝ 2026 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 5-ը ներառյալ:
2.Ալագյազի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պարտականությունները սույն թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 5-ը ներառյալ դնել Ալագյազի համայնքապետարանի գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատար Շուխիկ Պապիկյանի վրա՝ առանց վարձատրության:
3.Հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատարին՝ կատարել հաշվարկ և վճարում: