Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի 1-ին մասին 6-րդ կետով և հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Երկարաձգել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի 2-րդ փողոց 8 հասցեում գտնվող Ռոման Մախմուդյանի սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում բնակելի տան վերահատակագծման, ընդլայնման, 2-րդ հարկի կառուցման, ավտոտնակի ու ամառային խոհանոցի կառուցման և տարածքի պարսպապատման աշխատանքների շինարարական թույլտվությունը մեկ տարի ժամկետով: