Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2024ZEQJBH) և Նազե Շկոյի Ֆատիևայի լիազորված անձ՝ Ջալիլ Շկոյի Իբոյանի(անձ․ AR0455363) դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև, որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ավշեն վարչական բնակավայրի 3-րդ փողոց տուն 1 հասցեում ինքնակամ կառուցված 142,29քմ արտաքին մակերեսով 2016 թվականին կառուցված բնակելի տունը, աստիճանահարթակը և 1960 թվականին կառուցված անասնաշենքը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած: Բնակելի տան և աստիճանահարթակի համար (շենք շինությունների 1քմ-ի 142.29 քմ մակերեսի համար վճարը կազմում է 631 դրամ) ընդհանուր գումարը կազմում է 89785 (ութսունինը հազար յոթ հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ, իսկ 1960թ.-ին կառուցված անասնաշենքը ճանաչել օրինական՝ առանց օրինականացման համար վճարներ գանձելու, քանի որ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը:
3.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումը:
5.Անվավեր ճանաչել Ալագյազ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՆԱԶԵ ՇԿՈՅԻ ՖԱՏԻԵՎԱՅԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N94 որոշումը: