Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 19-ի N7 հերթական նիստի օրակարգը.
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2021 թվականի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին,
2.Ալագյազ համայնքի Ջամշլու, Սիփան և Ավշեն վարչական բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի, Ալագյազ համայնքի 11 վարչական բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության և նախագծահետազոտական փաստաթղթեր կազզման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին,
3.Ալագյազ համայնքի Ճարճակիս, Ռյա Թազա և Կանիաշիր վարչական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար գումար հատկացնելու մասին: