Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N296-Ա որոշման պահանջները և հաշվի առնելով ՀՀ-ում սահմանված արտակարգ դրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2020թ. բյուջեի «Կառավարչական ապարատ» ծրագրի 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից մինչև 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ հատկացնել Ալագյազի համայնքապետարանի կողմից Ալագյազ համայնքում իրականացվող կորոնավիրուսային հիվանդության չեզոքացման միջոցառումների համար: Հաշվի առնելով նաև Արտակարգ իրավիճակ սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշումը, ինչպես նաև համաճարակի տարածման հետ կապված ավագանու նիստեր գումարելու անհնարինությունը՝ Ալագյազի համայնքապետարանի կողմից Կորոնավիրուսի չեզոքացման համար պաշտպանիչ և ախտահանիչ նյութերի ձեռքբերման համար 2020 թվականի մարտի 24-ին «Դավիթ Մկրտչյան» ԱՁ-ին փոխանցված 94700(իննսուն չորս հազար յոթ հարյուր)ՀՀ դրամ և ախտահանիչ նյութերի ձեռբերման համար 2020 թվականի ապրիլի 6-ին «Անոլիտ-Արմ» ՍՊԸ-ին փոխանցված 80000(ութսուն հազար)ՀՀ դրամ վճարները ընդունել ի գիտություն: |