Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ղեկավարի 2023թվականի հունիսի 6-ի N28 որոշումով ստեղծված հանձնաժողովի արձանագրությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2023թվականի բյուջեի «Փողոցների լուսավորության» ծրագրի 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածից մինչև 950000 (ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ օգտագործել Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող թվով 100 լուսատուների վերանորոգման և ըստ անհրաժեշտության նորով փոխարինելու համար: |