Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի 1-ին մասին 6-րդ կետով և հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետի պահանջներով ինչպես նաև ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի 2025 թվականի օգոստոսի 18-ի N ՇԹԴ/202/16428-25 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Երկարաձգել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների համար ՀՀ Քաղաքաշինության կոմիտեին տրամադրված շինարարության թույլտվությունը 6 ամսով: