Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին 2387-Ն որոշմամբ, ինչպես նաև Համլետ Եղիազարյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական տարածքում գտնվող Համլետ Եղիազարյանի սեփականություն հանդիսացող կադաստրային 02-092-0013-0007 ծածկագրով 0.175 հա հողամասին և շենք շինություններին տալ 3-րդ փողոց 5/3 հասցե: