|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2021 թվականի N 77 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԿԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱԴՈՒՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 03 հունիսի 2021թ. «Ալագյազի համայնքի սուբվենցիոն հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 37 որոշումը և ՀՀ կառավարության 16 դեկտեմբերի 2021թ. N 2094-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ի միջև 03 սեպտեմբերի 2021 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-21/01 պայմանագիրը, ինչպես նաև հաշվի առնելով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 29.11.2021թ. N1 ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման և Սադունց բնակավայրի փողոցի հիմնանորոգման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 85140000 (ութսունհինգ միլիոն մեկ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման և Սադունց բնակավայրի փողոցի հիմնանորոգման աշխատանքների համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |
Կողմ -6 ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՇԱՎԵՇՅԱՆ ՆՎԵՐ ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|