Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով «Արսեն Իսահակյան» ԱՁ-ի կողմից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2026V43C6) և հաշվի առնելով, որ անշարժ գույքը համայնքային է՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրի Երևան-Վանաձոր մայրուղի, 63-64 կմ 11 հասցեում ինքնակամ կառուցված 2004-2005 թվականներին 162.49 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 2004 թվականին 51.35 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ շինությունները համարվում են համայնքային սեփականություն, որոնց համար գումար չի գանձվում:
3.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
4.Հանձնարարել աշխատակազմի ղեկավարին կատարել համապատասխան ձևակերպումը: