Այսօր: Շաբաթ, 1 Օգոստոսի 2026թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 1
 
ԱնվանումԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ 2018-2022 ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

3.Նպատակների սահմանում և գործողությունների պլանավորում

3.1.Համայնքի զարգացման տեսլական Համայնքի տեսլականն է՝ Համայնքը դարձնել գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման համայնքային կենտրոն, բարեկարգ ու մաքուր, բնակչության համար բավարար կենսապայմաններ ունեցող և զբոսաշրջության համար գրավիչ բնակավայր: Համայնքի սահմանված տեսլականին հասնելու համար համայնքի ռազմավարությունն է՝

• համայնքում անասնապահության զարգացում և անասնապահական մթերքների արտադրության ծավալների աստիճանական մեծացում՝ անասնագլխաքանակի տարեցտարի ավելացման և անհրաժեշտ քանակությամբ անասնակերի ապահովման միջոցով,

• համայնքում կաթի, մսի հանձնման և վերամշակման արտադրամասի ստեղծում և գործարկում,

• տնային պայմաններում բնական հյութերի արտադրության կազմակերպում և աստիճանական զարգացում,

• համայնքի սեփականություն համարվող ենթակառուցվածքների պահպանում, շահագործում, նորոգում և զարգացում,

• ներհամայնքային ճանապարհների և փողոցների նորոգում և բարեկարգում, արտաքին լուսավորության համակարգի անցկացում, ճանապարհային նշանների տեղադրում,

• համայնքի բնակչության սոցիալ – տնտեսական պայմանների բարելավում՝ նրանց մատուցվող հանրային ծառայությունների (ջրամատակարարում և ջրահեռացում, աղբահանություն և սանիտարական մաքրում, տրանսպորտ և կապ, նախադպրոցական և դպրոցական հանրակրթություն, մշակույթ և սպորտ, սոցիալական պաշտպանություն և այլն) շրջանակի աստիճանական ընդլայնման և որակի անշեղ բարձրացման միջոցով,

• տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բարելավում մասնակցության ձևերի զարգացման միջոցով,

• համայնքում էկոտուրիզմի ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում՝ զբոսաշրջիկների գիշերակացի տնային պայմանների ապահովման, հասարակական սննդի, առևտրի և սպասարկման օբյեկտների ստեղծման, համապատասխան ծառայությունների պատշաճ մակարդակով մատուցման միջոցով: Համայնքի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի հիմնական նպատակներն են՝

• տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ակտիվացում և բարելավում՝ համայնքի ենթակառուցվածքների ընդլայնման և զարգացման միջոցով,

• ներհամայնքային ճանապարհների և փողոցների վիճակի բարելավում և լուսավորում,

• համայնքում գյուղատնտեսության (հողագործության, անասնապահության, այգեգործության) զարգացում ՝ տնամերձերի, վարելահողերի, խոտհարքների և արոտավայրերի նպատակային և արդյունավետ օգտագործման միջոցով,

• համայնքի բնակչության կենցաղային պայմանների բարելավում՝ առանձնատների խմելու և տնտեսական ջրի ջրամատակարարման ներհամայնքային համակարգերի նորոգման և ընդլայնման, աղբահանության ծառայության կազմակերպման ճանապարհով,

• համայնքի բյուջեի եկամուտների ավելացման համար նախատեսվում է կազմակերպել համայնքային գույքի վարձակալությամբ տրամադրելու աշխատանքներ,մասնավորապես համայնքի հողերը վարձակալությամբ տրամադրել:Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի և շինությունների օտարում՝հասարակական և արտադրական կառույցների ինչպես նաև առևտրի կետերի կառուցման համար:

• Համայնքի բնակավայրի կառուցապատման, բարեկարգման և կանաչապատման մասով նախատեսվում է կանաչապատ տարածքների ավելացում,ծառատունկ և փողոցների մաքրման աշխատանքներ:

Ժամանակահատված13/04/2018 - 05/11/2022
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ծրագրի ղեկավար ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Բովանդակություն
(10.36 Մբ) 67 Էջ
Առնչվող փաստաթղթեր
(24.57 Կբ) ՀԶԾ Մոնիթորինգ
(16.08 Կբ) ՀԶԾ Ֆինանսավորում
(268.51 Կբ) ՀԶԾ
Հաշվետվություն(ներ)
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner