Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.25 Բարի գալուստ Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական էջ

Հարգելինե՛րս,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Ալագյազ համայնքի պաշտոնական էջ այցելելու համար: Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Ալագյազ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:

Հուսով եմ, որ մեր էջում կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Համայնքի ղեկավար՝ Ջասմ Մախմուդով

05.07.25 Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի շնորհավորական խոսքը Հուլիսի 5-ի կապակցությամբ
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 30 տարի է, ինչ հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է, որպես Սահմանադրության օր: Ջերմորեն շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ՝ հարկ եմ համարում փաստել, որ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի անսասան անկյունաքարն է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։ Հավասար իրավունքներն ու հնարավորություններն են պայմանավորում այն սահմանադրական արժեբանությունը և փիլիսոփայությունը, որոնց պաշտպանության պարտականությունը կրում է պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմին իր ամենօրյա աշխատանքն իրականացնելիս։ Մեզանից յուրաքանչյուրը, անկախ իր մասնագիտությունից, քաղաքական հայացքներից և զբաղեցրած հասարակական դիրքից, պետք է վերահաստատի իր ... Մանրամասն
29.06.25 Ամառային ճամբար

📌Ալագյազ համայնքի ևս 11 երեխա այսօր մեկնեց ամառային ճամբար։
🧳Այս ամառ երեխաները իրենց 10-օրյա հանգիստը կվայելեն Ծաղկաձորի «Լավա Աղբյուր» ճամբարում։

 

26.06.25 Մոնիթորինգ

Ալագյազ համայնքում «Բուսաբուծության պետական աջակցության ծրագրի» շրջանակներում շարունակվում են մոնիթորինգի աշխատանքները Միրաք և Կանիաշիր վարչական բնակավայրերում:

25.06.25 Մոնիթորինգ

Մոնիթորինգի աշխատանքները շարունակվում են Ջամշլու և Սադունց վարչական բնակավայրերում:

23.06.25 Տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստը

Ալագյազի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2025 թվականի հունիսի 23-ին կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը:
Ներկա էին ավագանու հինգ անդամ:
Ավագանու անդամների հաստատմանը ներկայացվեց՝ Ալագյազ համայնքի համայնքային կենտրոնի արտաքին բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար գումար հատկացնելու մասին հարցը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner