Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով Տարոն Սերոբյան ԱՁ-ի կողմից հաշվառման տվյալների մուտքագրման 2024P2CDMG տեղեկանքը և Մալիկո Մուրադյանի դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի 7-րդ փողոց տուն 27 հասցեում հաշվառված 2019թ. ինքնակամ կառուցված 26 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:
2. Շենք շինությունների համար 1քմ-ի համար վճարը կազմում է 631 դրամ, ընդհանուր գումարը կազմում է 16406 (տասնվեց հազար չորս հարյուր վեց) ՀՀ դրամ: Փոփոխված 3 դուռ-պատուհանները համարել տեղափոխված՝ ըստ փաստացի չափագրման և հաշվարկել լրացուցիչ 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:
3.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած:
4.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումը: