| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք  ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  23  հուլիսի  2024 թվականի N 45 | 
  ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ, ՋԱՄՇԼՈՒ, ՄԻՋՆԱՏՈՒՆ, ԿԱՆԻԱՇԻՐ ԵՎ ՃԱՐՃԱԿԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՍԱԼԻԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 21-ի N29 որոշումը և ՀՀ կառավարության 11.07.2024թ. N 1083-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ի միջև 13.12.2022 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԾՁԲ-22/07 պայմանագիրը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի միջև կնքված ՀՀԱՄ-ԱՀ-09 պայմանագիրը, Ալագյազ համայնքի ավագանին  
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 2 275 000 (երկու միլիոն երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ փոխանցել «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը:  | 
 Կողմ -5  ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |